Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

«Աշխարհում միայն ուժն է հարց լուծում, ուժի հետ են հաշվի նստում, ուժն է հարգի, այդպես է այժմ ու այդպես է լինելու միշտ»

«Աշխարհում միայն ուժն է հարց լուծում, ուժի հետ են հաշվի նստում, ուժն է հարգի, այդպես է այժմ ու այդպես է լինելու միշտ»
11.08.2025 | 12:04

Գրականագետ, բանահավաք, ակադեմիկոս ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼԻՔ - ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ հարցազրույցը (մի փոքրիկ հատված) Սասուն աշխարհի կենսափիլիսոփա ԽԱԲԼՋՈԶԻ ՄԱՆՈՒԿԻ հետ։

«ՀԱՐՑ 1. - Ինչո՞ւ ենք ազգովի այդքան շուտ հավատում մեծ պետությունների խոստումներին։

- Շատ պարզ, որովհետև հեքիաթային ժողովուրդ ենք և, մտածելով, որ աշխարհում կա արդարություն, բարոյականություն, հրապուրվում ենք՝ կարծելով, թե Անգլիայի կամ մյուս պետությունների կառավարությունները մտածում են հայ ժողովրդի մասին, բայց մոռանում ենք, որ առաջին հերթին նրանք մեզ օգտագործում են հանուն իրենց շահերի։ Եվ պատահական չէր, որ Անդրանիկ փաշան, որը ոչ միայն հերոս հրամանատար էր, այլև խոշոր մարգարե և դիվանագետ, ասում էր. «Հայ ժողովուրդը մանրադրամ է մեծ տերությունների հարաբերությունների մեջ»։ Նրանք հետապնդում են իրենց շահերը՝ անհրաժեշտության դեպքում ոտնատակ տալով մեզ։ …

ՀԱՐՑ 4. - Ինչո՞վ բացատրենք, որ թուրքական դիվանագիտությունն ավելի ուժեղ է, քան հայկականը։

- Շատ պարզ. նախ մենք չունենք պետական դիվանագիտության փորձ։ … Յուրաքանչյուր հայ մարդ կարծում է, թե մյուսից ավելի խելոք է. ահա հենց դա է խանգարում, որ ունենանք … ազգային ծրագիր։ Հայերը 100 խելոքից գտնում են ամենաանխելքին, նշանակում իրենց ղեկավար ու սկսում պայքարել նրա դեմ, իսկ թուրքերը հակառակը. 100 անխելքից գտնում են ամենախելոքին, նշանակում են ղեկավար, վստահում նրան, սրբորեն կատարում նրա բոլոր պահանջները հանուն իրենց ազգային շահերի և հաջողությունների։ Փաստորեն մեր խելոքությունը խանգարում է մեզ միասնական լինել։

ՀԱՐՑ 16. - Հնարավո՞ր է մի օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի և տեղի ունենա միավորում։

- Պատմության մեջ անհնարին ոչինչ չկա։ … Հնարավոր երազանք է, բայց ի՞նչ իմանաս…Աշխարհում միայն ուժն է հարց լուծում, ուժի հետ են հաշվի նստում, ուժն է հարկի, այդպես է այժմ ու այդպես է լինելու միշտ։ Այսինքն՝ մեր պատմությունն ուժեղ լինելու պահանջ ու պատասխանատվություն է պարտադրում մեզ։ Մնացածը պատրանք է»։

Պերճ ԹՈՎՄԱՍՅԱՆ . «Սասունից մինչև Արցախ», Եր., 2015 թ.։

Նառա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 10238

Մեկնաբանություններ